Panorama.am-ը գրում է․

Չինական «Sinopharm» դեղագործական ընկերության ստեղծած կորոնավիրուսի պատվաստանյութի նոր տեսակն ի վիճակի է 79.3% -ով կանխել վարակվելու վտանգը։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտարարել է Պեկինի կենսաբանական արտադրանքի ինստիտուտը, որը «Sinopharm» ընկերության  մաս է կազմում։

«Ապացուցվել է, որ այս պատվաստանյութն անվտանգ է: Դրա արդյունավետության գործակիցը 79,3% է», - ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Sinopharm»-ն արդեն փաստաթղթեր է ուղարկել Չինաստանի դեղագործական արտադրանքի վերահսկողության պետական վարչությանը` համապատասխան պատվաստանյութի զանգվածային արտադրություն սկսելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել