168.am-ը գրում է․

Կորոնավիրուսի հարավաֆրիկյան հիմնամանրէի առաջին դեպքն են գրանցել Ճապոնիայում: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը: 30-ամյա կնոջ մոտ, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանել էր դեկտեմբերի 19-ին, անալիզները ցույց են տվել կորոնավիրուսի դրական արդյունք: Հետագա հետազոտությունները, որոնք անցկացվել են Վարակիչ հիվանդությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտում, ցույց են տվել, որ դա մուտացիայի ենթարկված վիրուսն է, որը տարածում է գտել ՀԱՀ-ում: Բացի այդ, հայտնի է դարձել, որ եւս վեց մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէ:

Այսպիսով, ընդամենը Ճապոնիայում 15 մարդ է վարակվել կորոնավիրուսի նոր հիմնամանրէով: Դեկտեմբերի կեսերին հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին: Ավելի ուշ Բրիտանիայում շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է մեծ արագությամբ եւ բնակչությունից էլ ավելի մեծ զգուշություն է պահանջում:

Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից: Մի շարք երկրներ այդ նորության ֆոնին հայտարարել են Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին: ՀԱՀ-ի առողջապահության նախարարությունում նաեւ հաղորդել են, որ ծագումնաբանները հայտնաբերել են երկրի համար կորոնավիրուսի նոր մուտացիա, որը կոչվում է 501.V2, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել