ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով բարձրացվեցին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը: 

Նախագիծն ընդունվեց միաձայն` 89 կողմ ձայներով: Օրենքի փոփոխությամբ փոխվեցին հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը․ այն կախված կլինի աշխատավարձի չափից։ 

Նախագծով՝ մինչեւ 100 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կլինի 1500 դրամ,

100 հազար 1 դրամից մինչեւ 200 հազար դրամի դեպքում՝ 3000 դրամ,

200 հազար 1 դրամից մինչեւ 500 հազար դրամի դեպքում՝ 5500 դրամ,

500 հազար 1 դրամից մինչեւ մինչև 1 միլիոն դրամի դեպքում՝ 8500 դրամ,

1 միլիոն 1 դրամ եւ ավելի գումարի դեպքում 15 հազար դրամ։

Անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները մինչեւ 1 միլիոն 200 հազար հարկման բազայի դեպքում կվճարեն տարեկան 18 հազար դրամ,

1 միլիոն 200 հազար 1 դրամից մինչեւ 2 միլիոն 400 հազար հակման բազայի դեպքում՝ 36 հազար դրամ,

2 միլիոն 400 հազար 1 դրամից մինչեւ 6 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 66 հազար դրամ,

6 միլիոն 1 դրամից մինչեւ 12 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 102 հազար դրամ,

12 միլիոն 1 դրամից ավելի հարկման բազայի դեպքում՝ 180 հազար դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել