Panorama.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվում են։  Քաղաքացիներն իրենց քայլերթի ընթացքում մոտեցան իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի, իրենց խոսքով «շիշ բռնողի» հոր եռահարկ առանձնատանը։

Քաղաքացիներից Աննա Մկրտչյանը նշեց, որ «շիշ բռնողի» հայրն էլ իննսունականներին է Հայաստանը թալանել և նման շքեղ առանձնատուն կառուցել։

«Նա մեծ-մեծ խոսում է, թե հայրենիք ունի, բայց ես ձեզ իրականությունը կպատմեմ։ Երբ ողջ հայությունը ցուրտ ու մութ տարիներին ապրում էր Արցախի հույսով, Արցախյան  պատերազմը հաղթելու և թուրքին ծնկի բերելու հույսով, շիշ բռնողի հայրը հարստանում էր։ Իսկ գիտե ՞ք ինչի հաշվին է կառուցվել այս առանձնատունը՝ մեր կենսաթոշակառուների հաշվին։ Կենսաթոշակառուներ, որ այդպես էլ չիմացան՝ ինչքան է իրենց թոշակը, որովհետև պիտի գնային ու կաշառք տային, որ լավության կարգով իրենց թոշակ տային»,- ասաց քաղաքացին։

Աննա Մկրտչյանի խոսքով, այս ամենի հետ մեկտեղ դեռ Հայկ Սարգսյանը հոխորտում և ոստիկանապետին հանձնարարություն է տալիս, որ ցուցարարների հետ ավելի կոպիտ վարվեն, ինչ-որ հաշվեհարդարի կոչեր է անում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել