Ազգային ժողովն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ դադարեցրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցմանը կողմ են քվեարկել կողմ 78 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, 2 անվավեր է եղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել