Panorama.am-ը գրում է․

«Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, որ հանդիպումներ է նախատեսում։ Բայց մենք մեր օրակարգում չունենք արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց, այլ մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նրա խոսքով, իրենք ուզում են, որ ստեղծվի պրոֆեսիոնալների կառավարություն, որից հետո միայն կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին։

«Կառավարությունն այժմ նույնիսկ պատգամավորների անվտանգությունը չի կարողանում ապահովել, ուստի անիմաստ է արտահերթ ընտրությունների մասին խոսելը։ Այն քաոտիկ վիճակը, որ կա երկրում, այդ իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումը վտանգավոր է երկրի անվտանգության համար։ Երեկ ինչ եղավ ԱԺ շենքի դիմաց, կարող է կրկնվել ամենուր»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել