Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված կերպարը շարունակում է չքմեղանալ և առաջ տանել այն թեզը, որ ինչ էլ լիներ, միևնույն է, մենք պարտվելու էինք և ժողովրդին հաճոյանալու նպատակով շարունակում է թալանչիներին կուլակաթափ անելու թեզն առաջ տանել:

Դավաճան Նիկոլին հանգիստ չի տալիս այն, որ ճկուն քաղաքականության շնորհիվ մինչ իր իշխանության գալը Հայաստանին հաջողվել է խուսափել խոշոր պատերազմներից և 1994 թ․-ից ի վեր պահպանել ստատուս քվոն:
Վարչապետի աթոռը զբաղեցնող տգետը հարց է տալիս՝ ինչո՞ւ 2016-ին «բավարար չափով ռուսամետ» քաղաքականության պայմաններում ծնվեցին ռուսական առաջարկները, և տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմը:

Նախ՝ սկսենք նրանից, որ մինչ իր իշխանության գալը և հայ-ռուսական հարաբերությունները փչացնելը Հայաստանին հաջողվել է ճկուն և տարածաշրջանում խոշոր տերությունների շահերի և հակասությունների վրա խաղալով պահպանել ստասուս քվոն: Ազգադավ տականքը չի ուզում ընդունել, որ նույն 2016 թ․-ի Ապրիլյան պատերազմը շատ արագ կանգնեցվեց հենց այդ նույն ճկուն քաղաքականության շնորհիվ՝ շատ քիչ տարածքային և մարդկային կորուստներով: Նույնն էլ կարելի էր անել հիմա, բայց քանի որ վարչապետի աթոռը զբաղեցնող տականքը պետական մտածելակերպից զուրկ և ինչ-ինչ պատվերներ ստացած դավաճանն է, ապա ունենք խայտառակ վիճակ՝ ահռելի մկարդկային, տարածքային և նյութական կորուստներով կապիտուլյացիա: Հայաստանի միջազգային վարկանիշի մասին էլ չեմ էլ խոսում:

Նիկոլը ստում է, որ ինքը արցախյան բանակցային գործընթացում ինչ-որ բաներ է ժառանգել նախկիններից, այդ թվում՝ նաև ռուսական առաջարկները: Դավաճանը մոռանում է, որ 2018 թ․-ի մայիսից ի վեր նա «իր սեփական կետից է սկսել բանակցությունները» և «ինչ ցանկացել, դա էլ բանակցել է»: Չակերտների մեջ վերցվածը դավաճան Նիկոլի արտահայտություններն են:

Կապիտուլյանտ Նիկոլը իր գրառմամբ շատ պարզ բացահայտում է, որ իրեն Բաքվից շանտաժում են մեր գերիներով և պարտադրում են նորանոր ստորացուցիչ զիջումների գնալ: Դավաճան Նիկոլին դուր չի եկել, որ մարդիկ բողոքում են Գորիս-Կապան ճանապարհի վրա տեղադրված «Բարի գալուստ Ադրբեջան» պաստառը: Ըստ դավաճանի՝ մենք պետք է լռենք, քանի որ եթե բողոքում ենք, ապա վտանգի տակ ենք դնում մեր գերիների կյանքերը: Այսինք, եթե Իլհամը ցանկանա, ապա իր կողմից նվաստացված և ստորացված Նիկոլին շանտաժով կպարտադրի, որ, օրինակ, Երևանի կենտորոնում տեղադրվի «Կեցցե՛ Ադրբեջանը» պաստառը: Թուրքի առաջ ծնկած Նիկոլն այս բացահայտմամբ ևս մեկ անգամ ապացուցեց, որ նրա վարչապետ մնալն ուղղղակի վտանգավոր է Հայաստանի և հայության համար, քանի որ նա մշտապես շանտաժի է ենթարկվում և ենթարկվելու է Բաքվի կողմից և «բանավոր» համաձայնություններով Իլհամին տալիս է այն, ինչ վերջինս ցանկանում է ստանալ հայերից:

Նիկոլը և նիկոլականներն իրենց խայտառակ պարտության համար կրկին փորձում են մեղադրել նախկիններին, ովքեր վատ են զինել բանակը:

Սա դեմագոգիա է: Այո՛, մենք պետք է մեր հնարավորությունների սահմաններում զինվեինք և զինվենք, բայց ամեն դեպքում մենք երբեք չէինք և չենք կարող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ: Սա պետք է հասկանան բոլորը, և այո՛, մենք պետք է հենց ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ խուսափեինք պատերազմից, որը Նիկոլին չհաջողվեց, ով, 2,5 տարի իշխանություն լինելով, և՛ չզինեց բանակը, և՛ փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները:

Զինվելու մասին խոսող ազգադավ Նիկոլը լավ կլինի՝ պարզաբանի, թե մեզ համար այդքան անհրաժեշտ «Տոռ» զենիթահրթիռային համալիրների փոխարեն ինչո՞ւ 120 միլիոն դոլարով գնեց անպիտան ՍՈՒ-30-ները, ինչը հանցագործություն էր նրա կողմից: Ինչո՞ւ չի պատասխանում այն մեղադրանքներին, որ իր մտերիմների՝ նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի և «Պատրոն Դավիթի» միջոցով ահռելի գումարներ է լվացել:

Դավաճան Նիկոլը լավ կլինի՝ «թալանված» գումարների մասին քիչ խոսի, քանի որ թալանչիների և կրիմինալի մեծ մասը հիմա նրան է սպասարկում:

Ի դեպ, Նիկոլի այս վերջին գրառումը բացահայտ հակառուսական է: Նա չի էլ թաքցնում, որ «ճկուն» քաղաքականության կողմնակիցներ ասելով նկատի ունի ռուսամետներին, ինչպես նաև տողատակով մեղադրում է ՌԴ-ին ռուսական առաջարկների համար:

Դավաճան Նիկոլն անընդհատ խոսում է 7 տարածքների (5+2)՝ առանց ԼՂ կարգավիճակի որևէ ճշգրտման վերադարձի մասին: Իսկ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի մասին գերադասում է մոռանալ, քանի որ այդ 7 տարածքների փուլային վերադարձի փոխարեն նրա կողմից սանձազերծված պատերազմում այդ 7-ին գումարվել են Շուշին ու Հադրութի շրջանն ամբողջությամբ, որը նա Ադրբեջանին նվիրեց փաթեթային տարբերակով, իսկ Արցախի կարգավիճակի մասին էլ խոսք չկա:

Հ.Գ. Դավաճան Նիկոլն Իլհամի հայաստանյան կամակատարն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել