Panorama.am-ը գրում է․

Բելառուսի Հանրապետությունում սկսվում է բնակչության պատվաստումները կորոնավիրուսի դեմ՝ «Սպուտնիկ V»  ռուսական պատվաստանյութով։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, ասվել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի (РФПИ) հայտարարության մեջ: Պատվաստանյութերի առաջին խմբաքանակը Բելառուս է ժամանել այսօր՝ դեկտեմբերի 29-ին:

«Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը հայտարարում են Բելառուսի բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»   ռուսական պատվաստանյութով», - ասվում է РФПИ-ի հայտարարությունում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել