Panorama.am-ը գրում է․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր բանակցություններ կանցկացնի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, որը մեկօրյա աշխատանքային այցով կլինի Սոչիում: Այս մասին գրում է Tass-ը։

Սոչիի բանակցությունները կդառնան Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների այս տարվա հինգերորդ դեմ առ դեմ հանդիպումը։

Նախարարները կմասնակցեն Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ հանդիպմանը: Ավանդաբար, դրա թեմաներն են երկկողմ համագործակցության արդիական խնդիրները և տարածաշրջանային խնդիրները: Ակնկալվում է, որ այս անգամ Լավրովն ու Չավուշօղլուն հատուկ ուշադրություն կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, մասնավորապես` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ հայտարարության իրագործմանը և հումանիտար օգնության տրամադրմանը:

Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները բազմիցս վերահաստատել են իրենց նվիրվածությունը իրավիճակի խաղաղ կարգավորմանը: Մոսկվան վստահ է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան, որպես տարածաշրջանի երկու ամենամեծ աշխարհաքաղաքական դերակատարները, «լուրջ ներդրում ունեն Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման գործում, ինչն օգնեց վերջ տալ արյունահեղությանը և փրկել մարդկային կյանքեր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել