Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Հրանտ Վարդանյանը և հայտնել, որ դեկտեմբերի 24-ին Պարոնյան փողոցում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, իրեն պատկանող Suzuki մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակը, որի մեջ եղել է տեսախցիկ, լինզաներ, հիշողության կրիչներ, գումար և այլ իրեր:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հ. Վարդանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում «Արև Ֆիլմ» ստուդիայի հիմնադիր տնօրեն: Երեկ ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել նաև Եսայի Մելիք-Յոլչյանը և հայտնել, որ նույն օրը տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապակին կոտրելու միջոցով, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում կայանված, իրեն պատկանող Skoda մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են տարբեր կենցաղային իրեր:

Կայքի տեղեկություններով՝ Ե. Մելիք-Յոլչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Կոկա-Կոլա» ՓԲԸ-ում՝ մարքեթինգի տնօրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել