Երբ ինձ թվում ա, թե ես էլ սրանց արարքների վրա դժվար զարմանամ, լսում եմ նոր բաներ, որոնք գլխիս սպիտակ մազերի թիվը մի քանիսով ավելացնում են։
Ես վաղուց գիտեի, որ Անտարեսի արմենն անբարոյական վիժվածք ա, բայց երեկ արցախցի ընկերներիցս մեկը բան պատմեց, որը մինչև հիմա ուղեղիս մեջ չի տեղավորվում։
Ուրեմն 2018-ի աշնանը սա գնում ա Արցախ՝ Արցախի բրենդինգի ձևավորմանը նվիրված կոնֆերանսին մասնակցելու ու ներկաների հետ կիսվում ա Արցախը գովազդելու իր «տեսլականով»։ Առաջարկում ա Ամարասը աշխարհին ներկայացնել ոչ թե որպես Մեսրոպ Մաշտոցի կողմից Արցախի հիմնադրած առաջին դպրոցով, ոչ թե 4-րդ դարի վանքով, այլ աշխարհի ամենահին զուգարանով... Ճիշտ կարդացիք՝ զուգարանով։ Անհայրենքի սրիկայի խոսքերով՝ դե, հին վանքեր աշխարհում շատ կան, իսկ, այ, զուգարան՝ չէ...
Անտեղյակների համար ասեմ, որ Ամարասի արևելյան և արևմտյան պարիսպներին կից իրոք երկու զուգարան կա, բայց դու պետք ա լինես աշխարհի ամենավերջին անասունը, որպեսզի Ամարասն աշխարհին ներկայացնես հենց դրանցով։
Իսկ երկրորդ բանը, որ պատմեցին, ես առանձնապես չզարմացա, որովհետև այս տարի նման դրսևորման արդեն ականատես էի եղել։ Սույն սրբապիղծն առաջարկել է ադրբեջանցիներին վաճառել նրանց՝ հայկական հողերում մնացած գերեզմանների լուսանկարները... Պատկերացրիք, չէ՞, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԸ ծախել ադրբեջանցիների վրա։
Ինչո՞ւ չզարմացա սրանից, որովհետև այս տարի, երբ սրա հերը մահացավ կորոնավիրուսից, նա ամենավերջին դիակապուտ անասունի պես, հոր գերեզմանի ծաղիկները դեռ չթոշնած, գնաց, կանգնեց նիկոլի կողքն ու ասեց, որ, այո՛, հայրս մահացավ, որովհետև չէր պահպանել կանոնները...
Ու եթե հանկարծ սա փորձվի հերքել վերևում իրեն հասցեագրված էս սրիկայությունները, ուղղակի հարցրեք, թե 2018-ի սեպտեմբերի 19-ին լեհական «Publicis» ընկերության տնօրեն Մաչեյ Լիսովսկու հետ ինչ ոռ էր տալիս Արցախում։ Ձենը կկտրի, վեր կընգնի տեղը։
Այ սրանք են եղել նիկոլի շրջապատը, հենց սրանք են, որ 2,5 տարի մեզ բարոյականության դասեր են տվել՝ իրենք լինելով աշխարհի ամենավերջին անբարոյականը, դիակապուտները, սրբապիղծները։ Ու հիմա էլ սրանք մեզ փորձում են համոզել, որ Արցախի իրական տերերն ադրբեջանցիներն են, ու մենք մտել էինք իրանց տարածք, տներ, դիրքեր ու վանքեր կառուցել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել