Երեկ հայկական մեդիադաշտում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, որ Ադրբեջանին հանձնված դիրքերից երևում է Սևանա լիճը։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հերքել էր այդ տեսանյութի իսկությունը՝ նշելով, որ դա Քարվաճառի Մեծ Ալ լիճն է, որն էլ Սևանա լճի ջրային ավազանի մաս է։

Այսօր արդեն ևս մեկ ադրբեջանական տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ ադրբեջանական դիրքերից պարզ երևում է Սևանա լիճը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել