Pastinfo.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում նախաձեռնել է աշխատանքային քննարկում՝ սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի եւ առկա խնդիրների մասին, որին ներկա են ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորները և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը սկզբում նշեց, որ քննարկմանը հրավիրել են կառավարության անդամներին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, սակայն վերջիններս հրաժարվել են մասնակցել:

«Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմում մեծ մասնակցություն են ունեցել սյունեցիները, Սյունիքը կրել է մեծ կորուստներ՝ ինչպես Արցախում այնպես էլ մեր բնակավայրերի պաշտպանությունում»,-այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ ժամանակ ասաց Կապանի համայանքապետ Գևորգ Փարսյանը:

Համայնքապետը պատմեց, որ հոկտեմբերի 18-ին վարչապետը Գորիսում հրավիրել է խորհրդակցություն համայնքի ղեկավարների մասնակցությամբ և առաջարկել, որ անցնեն ինքնապաշտպանության, Սյունիքի պաշտպանության կոորդինատոր է նշանակվել գեներալ Արտակ Դավթյանը:

«Մենք շատ արագ ինքնակազմակերպվեցինք և անցանք մեր բնակավայրերի պաշտպանությանը։ Այդ ժամանակ մենք բոլորովին մենակ էինք և ոչ մի աջակցություն չունեինք ոչ կառավարությունից, ոչ մյուս ոլորտներից: Այն ժամանակ մենք ցուցում ստացանք գեներալ Դավթյանից, որ զբաղեցնենք մեզ համար շահավետ դիրքեր՝ ՀՀ սահմաններին կամ սահմաններից դուրս, քանի որ դա շատ կարևեր էր մեր բնակավայրերի պաշտպանության համար, և մենք ընտրեցինք այն բնագիծը որը որոշակի առումով հեռու էր մեր բնակավայրերից»,-ասաց Փարսյանը:

Պատմեց, որ թեժ մարտեր են ընթացել հատկապես Դավիթ-Բեկի և Ուժանիսի հատվածում, Կենտրոնական և Ներքին հանդի հատվածներում, եղել են նաև զոհեր, բայց չեն նահանջել՝ պահպանելով բնագիծը, համաձայնագրի կնքումից հետո մնացել են իրենց զբաղեցրած դիրքերում սակայն անսպասելիորեն դեկտեմբերի 17-ին առավոտյան հրաման է եղել ՊՆ-ից թողնել զբաղեցրած դիրքը և նահանջել ՀՀ սահմանների վրա»,-ասաց Փարսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել