Pastinfo.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում երրորդ օրն է՝ քաղաքացիները գիշերում են վրաններում, ։ Նստացույցի պահանջը մեկն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արթուր Մակունցը նշեց, որ երեք օր է 25 քաղաքացիների հետ գիշերում է գլխավոր հրապարակում, նրանց երեք օրվա ընթացքում միացել է ևս յոթ մտահոգ քաղաքացի։

«Պատրաստվում ենք այստեղ մնալ այնքան, մինչև վարչապետը հրաժարական չտա։ Մինչև վերջ մնալու ենք»,- ասաց Մակունցը։

«Մեզ դավաճան վարչապետ հարկավոր չէ, հողատու վարչապետ հարկավոր չէ, չենք ուզում, որ Նիկոլ Փաշինյանը, որը ստորացված է Ալիևի կողմից, ներկայացնի մեր ազգին։ Ալիևն ինչպես ուզում ծաղրում է նրան, ինչ բառերով ասես ամեն օր կայֆավատ է լինում սրա վրա, մենք ո՞նց թույլ տանք, որ Փաշինյանը գնա բանակցությունների, ներկայացնի մեր հանրապետությունը, մեր ժողովրդին։ Սաղ կյանքներս մենք հպարտ ենք եղել, որ հայ ենք եղել, այսօր սրա երեսից ամաչում ենք։ Մենք՝ կռված տղերքս, ամաչում ենք, ամեն ինչ անիմաստ դարձավ, բոլորիս գլուխները կախ է թողել։ Դրա համար մինչև վերջ գնալու ենք։ Մեզ պետք է հզոր մարդ, որ ներկայացնի մեզ ու հանրապետությունը։ Մենք ուզում ենք, որ մեր լիդերը լինի ուժեղ։ Ալիևը ինչ ասես ասում է, ու ինքը չի էլ պատասխանում, բա սա տղա՞ է, սկի ինքը իրան չի կարողանում պաշտպանի, ո՞նց կարա մեր հանրապետությունը պաշտպանի։ Ինքը թույլ է, Աննայի կաբլուկի տակ է, դա բոլորս ենք լավ ենք հասկանում»,- ասաց նստացույց անող քաղաքացին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել