Mediaport-ը շարունակում է հրապարակել Շուշիում թշնամու անօդաչուից սպանված մի քանի տասնյակ ոստիկանների մահվան ողբերգական հանգամանքների մասին փաստեր։

Հոկտեմբերի 4-ին սպանված ոստիկանները եղել են Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերից։ Նրանք Արցախ են տարվել խաբեությամբ, տեղյակ չլինելով, որ պետք է գնան առաջնագիծ։ Շուշի հասնելուց ժամեր անց, երբ ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են, որ Ստեփանակերտում կամավորական աշխատանք կատարելու փոխարեն պետք է մեկնեն առաջնագիծ, մեծ վեճ է սկսվել, որի ընթացքում ոստիկանները հայտնել են, որ իրենք առաջնագիծ մեկնելու համաձայնություն չեն տվել։

Միջադեպի մասին զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին, որը հրահագնել է ոստիկաններին դուրս չթողնել Արցախից և նրանց հետ բացատրական աշխատանքներ տանելուց հետո ուղարկել Ջեբրայիլ։

Նույն օրը երեկոյան, թշնամին, տեղյակ լինելով շարժի մասին, հարվածել է Շուշիի մշակույթի կենտրոնին, որտեղ կենտրոնացած են եղել հարյուրից ավելի ոստիկաններ, որոնց մի մասը տեղում զոհվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել