Մարտական գործողությունների Մատաղիսի հատվածում հայտնաբերվել է 3, իսկ հարավային ուղղությամբ` 1  զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ,  մինչև այսօր մարտական գործողությունների հետևանքով  զոհվածների  հայտնաբերված  աճյունների թիվը 1073 է: Դեկտեմբերի 24-ին տեղում որոշվել  և բանակցության արդյունքում որոնումներ  են  իրականացվել նաև Մատաղիսի հատվածում:  Այսօր որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն հարավային ուղղությամբ: Առայժմ բանակցություններ են ընթանում: Արդեն իսկ 1 խումբ է մեկնել Հադրութի հատված»,- մանրամասնեց Թադևոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել