«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի, հավանաբար, ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի։ Կառավարությունն առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար ամսական գանձվող 1000 դրամները բարձրացնել 1500-ից մինչեւ 15 հազար դրամ՝ ըստ աշխատավարձի չափի։ Մինչեւ 100 հազար դրամ եկամտի դեպքում՝ 1500 դրամ, 100 հազարից մինչեւ 200 հազարի դեպքում՝ 3 հազար, մեկ միլիոնից ավելիի դեպքում՝ 15 հազար։

Կառավարության հիմնավորմամբ՝ նոր առաջարկը հիմնադրամի շահառուների թվի կտրուկ ավելացմամբ է պայմանավորված։ Դեռ անցած ամիս կառավարությունն առաջարկում էր բոլոր աշխատող քաղաքացիներից, անկախ աշխատավարձի չափը, 1000 դրամի փոխարեն 3 հազար գանձել, սակայն ըստ ամենայնի հասկացան, որ դա անարդար մոտեցում է, եւ դժգոհություն կբարձրանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել