168.am-ը գրում է․

75 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ռոք-երաժիշտ Լեսլի Ուեսթը, որը Mountain ռոք-խմբի հիմնադիրներից մեկն է: Այդ մասին Rolling Stone հրատարակությանը պատմել է նրա եղբայրը՝ Լարի Ուեսթ Վայնշտեյնը: Երաժիշտի մահվան պատճառը դարձել է սրտի կանգը: Ուեսթը մահացել է հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել էին դեկտեմբերի 21-ին:

Mountain ռոք-խումբը հիմնվել է 1969 թվականին եւ ճանաչում ձեռք բերել Mississippi Queen («Միսսիսիպիի թագուհին») երգի շնորհիվ: Ուեսթը խմբի վոկալիստն էր ու կիթառահարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել