168.am-ը գրում է․

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 78 միլիոն 524 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 727 հազարից: Ապաքինվել է ավելի քան 55 միլիոն 276 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 18 մլն 687 հազար 330 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 330 հազար 841 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 10 մլն 106 հազար 499-ի, մահերինը՝ 146 հազար 509-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 7 հազար 320 հազար 20 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 188 հազար 285: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 2 մլն 933 հազար 753 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 27 հազար 250 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 52 հազար 461 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ֆրանսիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 մլն 490 հազար 946, մահերինը՝ 61 հազար 702:

Տասնյակում են նաև Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 177 հազար 4 վարակվածության ընդհանուր, 54 հազար 156 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 214 հազար 871-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 2233 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 80-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 882 է, որից ապաքինվել է 81 հազար 928-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 220-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել