Aysor.am-ը գրում է․

Կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մաuին» որոշում՝ հաշվի առնելով, մասնավորապես, Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Արաբկիր վարչական շրջանի գոտևորման նախագիծը, քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասի գերծանրաբեռնվածությունը կարգավորելու հարցը:

Ըստ այդմ՝ մշակվել է Մամիկոնյանց փողոցի միացումը Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցման նախագիծը, ինչը զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվի թաղամասի տարհանման ելքերը:

Կառուցվելիք ճանապարհահատվածն անցնում է կառուցապատված հատվածով, հատում է նախկին երկաթգիծը: Վերականգնվող տեղամասի երկարությունը մոտ 0.265 կմ է: Ճանապարհի սկիզբը սկսում է Մամիկոնյանց փողոցից դեպի Մամիկոնյանց 49 նորակառույց շենքի բակ տանող հատվածից, հատում է նախկին երկաթգծի ճանապարհը և միանում է գործող Արամ Խաչատրյան փողոցի սկզբնամասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել