Panorama.am-ը գրում է․

Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են։ Վարչապետի հրաժարականի պահանջին են միացել նաև հոգևորականները։

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Ահարոն քահանա Մելքումյանը նշեց, որ հայրենիքի գլխավոր  «սրբապիղծը» հրահանգել է, որ կիրակի օրը հարձակում գործեն Սիսիանի եկեղեցու քահանայի վրա։

«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Էրդողանը կամ Ալիևը ժողովդրին լարեն մոլլաների դեմ։ Էրդողանն ասում է՝ մեր մզկիթները մեր զորանոցներն են։ Իսկ մեզ մոտ դեպի եկեղեցի են լարում մարդկանց»,- ասաց նա։

Հոգևոր հովիվը պատմեց, որ Սովետական շրջանում երբ մտնում և եկեղեցիներ էին թալանում..., մեկը սրբապատկերները հանելու ժամանակ ասել է՝ եթե Աստված կա, թող ինձ  պատժի։
«Ժողովրդի միջից մեկն ասել է՝ Աստված արդեն քեզ պատժել է՝ խելքդ է առել։ Ում խելքը Աստված առել է, թող  քայլ անի եկեղեցու դեմ, ով երեխա ունի, թող իր երեխայի աչքերին նայի։ Միայն թուրքը, ջհուդը, հիվանդը, տկարամիտը կարող է մուտք գործել եկեղեցի և պատարագը խաթարել»,-նկատեց նա։   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել