Դեկտեմբերի 23-ին անհետ կորած և գերեվարված զինվորների հարազատները մամլո ասուլիս էին հրավիրել և մեղադրում էին ընդդիմությանն իրենց խանգարելու մեջ։
Պատկերացնում եմ այդ մարդկաց սարսափելի ցավը և վիճակը։
Բայց խնդիրը նրանում է, որ այս մարդկանց այս վիճակի թիվ մեկ մեղավոր դավաճան Նիկոլն ու իր ընտանիքն օգտագործում են այս մարդկանց ընդդիմության դեմ։ Նիկոլի ընտանիքին պատկանող թերթի էլեկտրոնային տարբերակը հատուկ լուսաբանել էր այս մարդկանց մամլո ասուլիսը։
Նախ՝ սկսենք նրանից, որ եթե Նիկոլը լսեր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և պատերազմի չորրորդ օրն այն կանգնեցներ՝ ընդունելով նաև ՌԴ նախագահի միջնորդությունը, համոզված եմ, որ ընդդիմադիրների հանրահավաքից բողոքողների երեխաները կլինեին իրենց կողքին։ Իսկ ի՞նչ ունենք. 44 օր տևած պատերազմ, որի ժամանակ Նիկոլն ու իր մանկալավիկները բոլորիս խաբեցին ու տարան խայտառակ պարտության իր բոլոր աղետալի հետևանքներով։
Իսկ ամենակարևորն այն է, որ Նիկոլն, ում Բաքվից ամեն օր վիրավորում և հեգնում են, որին Իլհամն ուղղակի ամեն օր նվաստացնում և նսեմացնում է, ՉԻ ԿԱՐՈՂ լուծել ո՛չ գերեվարվածների, ո՛չ էլ անհետ կորածների հարցերը։ Նրան Բաքվում ուղղակի անտեսում և արհամարհում են։
Մեր գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվում է Ռուսաստանը։ Իսկ Նիկոլն ու իր անամոթ թիմակիցները դիվիդենտներ ստանալու համար իմիտացիա են ստեղծում, թե ինչ-որ հարցեր են քննարկում և ինչ-որ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։
Նիկոլի անբարոյականությունը չափ ու սահման չունի։ Միայն նրա նման նողկալին կարող էր առիթից օգտվել ու գերեվարված և անհետ կորած զինվորների բարեկամներին և հարազատներին համոզեր, որ նա մեղք չունի այդ ամենի համար, ինչպես նաև օգտագործեր նրանց ընդդիմության դեմ։
Իլհամը Նիկոլին անվանեց ՈՉԻՆՉ և հետպատերազմյան շրջանում բազմիցս ցույց տվել, որ ՈՉՆՉԻՆ ՈՉՆՉԻ տեղ չի դնում ու ընդդիմությունն իր հանրահավաքներով չի կարող ՈՉՆՉԻՆ խանգարել մեր գերիների և անհետ կորածների հարցերի պահով, քանի որ այդ հարցերը, ցավոք, լուծվում են Մոսկվայի և Բաքվի միջև ընթացող բանակցությունների ժամանակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել