Իմքայլական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, էն, որ Սյունիքի ամբողջ մարզում հազիվ 400 հոգու էր կարողացել բերել Փաշինյանի հետ հանդիպման, ազգային ժողովում ասում է․ «Այլ պետության տարածքներ, որոնք վարելահողեր են, և Որոտանի բնակիչները դրանք օգտագործում են՝ չի նշանակում, որ դա Որոտան համայնքի հողակտոր է»։ Դե մարդն ասում է, որ որոտանցիները մտել են, Ադրբեջանի հողերն են զբաղեցրել։ Ասում է էն, ինչ ասում էր Անտարեսի Մարտիրոսյան Արմենը ու 15 րոպեում 530 քֆուր հավաքեց։
Իմքայլականի էս խոսքից հետո արդեն մտածում եմ, որ եթե վաղը Ադրբեջանը խոստացած դատը բացի Հայաստանի դեմ ու 50 մլրդ դոլար պահանջի իբր իր տարածքում այսքան տարի գործունեություն ծավալելու, վնաս պատճառելու համար, Ադրբեջանը հենվելու է հենց էս ապուշ հայտարարությունների վրա, ու իմքայլական պատգամավորներն էլ գնալու են ու վկայություն տան, հիմնավորեն Ադրբեջանի մեղադրանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել