Panorama.am-ը գրում է․

23-րդ Քնեսեթը (Իսրայելի խորհրդարան) ավտոմատ լուծարվեց այսօր՝ երկրի ընթացիկ տարվա պետական բյուջեի հաստատման ժամկետի ավարտի պատճառով։ Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, գործող օրենսդրությանը համապատասխան, տեղի կունենան 2021 թվականի մարտի 23-ին: Այդ մասին գրում է Tass-ը՝ հղում անելով Իսրայելի պետական Kan ռադիոյին:

«Մենք նորից գնում ենք ընտրությունների: Մեզ դժվար ժամանակաշրջան է սպասվում: 23-րդ Քնեսեթի դռները փակվում են», - ասել է խոսնակ Յարիվ Լևինը՝ պալատի լիազորությունների ավարտից մի քանի րոպե առաջ ավարտելով խորհրդարանի վերջին լիագումար նիստը՝ մուրճի երեք հարվածով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել