Panorama.am-ը գրում է․

Պաշտպանության նախարարության շենքի դիմաց մի խումբ պահանջատեր քաղաքացիներ են հավաքվել՝ ներկայացնելու սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծելու հանրային պահանջը։

Ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց բացատրել, թե ինչու են սահմանները գծվում Հայաստանի համար ամենաանբարենպաստ քարտեզի համաձայն։

Նրանք նշում են, այսօր հայ գյուղացին, սահմանամերձ գյուղի բնակիչը մենակ է մնացել ադրբեջանցու հետ, ոչ մի պաշտոնյա այդ աշխատանքերին չի մասնակցում։

«Բացատրություններ պետք է տրվեն, թե ինչո՞ւ հենց այն քարտեզը, որն ամենաանբարենպաստն է Հայաստանի համար»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Մեկ այլ քաղաքացի պնդում է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հեռահար նպատակը Սյունիքը, ապա նաև ողջ Հայաստանը վերցնել է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել