Tert.am-ը գրում է․

Երևանի ավագանու նիստի ժամանակ այսօր քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը զեկուցեց Երևանի 2021 թվականի բյուջեի, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նախագծերի մասին:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը հետաքրքրվեց, թե 2021 թվականի քաղաքապետարանի աշխատակիցների համար պարգևավճարներն ինչքան են նախատեսվում:

Սերգեյ Ներսիսյանը պատասխանեց, որ 2021 թվականի համար քաղաքապետարանում պարգևավճարների ֆոնդը նախատեսված է 1 մլրդ 23 մլն դրամի չափով: «Որը նախորդ տարվա համեմատ շուրջ 49 տոկոսով պակաս է, կարելի է ասել՝ 2 մլրդ-ից իջեցրել ենք 1 մլրդ-ի»:

Տիգրան Գալստյանն արձագանքեց, թե կտրականապես դեմ է աշխատանքի համար պարգևավճարներ տրամադրելուն, քանի որ նրանց շարունակաբար մամուլում քննադատում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել