Pastinfo.am-ը գրում է․

Այսօր կհրապարակվի քաղաքացիական զոհերի վերաբերյալ ամփոփ զեկույց։ Ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը.

«Մեր արձանագրմամբ՝ 60 քաղաքացիական զոհ կա, որից 39 պատերազմական գործողությունների ընթացքում ուղիղ թիրախավորման հետեւանքով, այսինքն քաղաքացիական օբյեկտներ թիրախավորելու և հեռահար հարվածների հետևանքով։  21-ը՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ կամ գերեվարված քաղաքացիների սպանության դեպքերն են, որոնիցից մի մասի մարմինները վերադարձվել են»,-ասաց Բեգլարյանը:

Նրա խոսքով,  այս պահի դրությամբ՝ կա մոտավոր 40 անհետ կորած ու բռնի անհետացած անձ, որոնց մի մասը տարբեր տեղեկություններով էլի սպանվել է, մի մասով հստակ ապացույցներ կան, որ գերեվարված են և գտնվում են ադրբեջանական բանտում,իսկ  մի մասն էլ՝ անհետ կորած են:

Արտակ Բեգլարյանը նաև տեղեկացրեց, որ մեկ այլ զեկույց ևս ամփոփման փուլում է՝ Ադրբեջանի կողմից հայկական մշակության ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել