«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ներսն ու դուրսը մի քանի օր է՝ ուժեղացված հսկողության տակ են։ Բացի ԱԺ հիմնական անվտանգության աշխատակիցներից՝ խորհրդարանի շենքը նաեւ ԱԱԾ աշխատակիցներ են հսկում։

Նրանք, պարզվում է, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ գալու ժամանակ են հայտնվում շենքում՝ ապահովելով նրա անվտանգությունը, այլեւ մյուս օրերին։

Երեկ ԱԺ ճաշարանում ԱԱԾ մի խումբ աշխատակիցների նկատեցինք՝ ԱԱԾ-ի հատուկ սեւ համազգեստով եւ զինված։ Մեզ ասացին, որ մի քանի օր է՝ այս վիճակն է, շենքը լի է ԱԱԾ աշխատակիցներով։ Դրսում էլ ոստիկանական ուժերն են հսկողություն իրականացնում։

Հերթափոխով ԱԺ բոլոր մուտքերի մոտ խումբ-խումբ ոստիկաններ են ծառայություն իրականացնում՝ իրենք էլ չգիտեն, թե ինչու, ինչի համար են իրենց այսպես չարչարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել