«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 1244.0 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. տարեկան հաստատված ցուցանիշի 77.6 %-ը, իսկ տարեկան (ճշտված) ցուցանիշի նկատմամբ փաստացի ցուցանիշը կազմել է 94.2 տոկոս։

Ընդ որում, 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.3 %-ով կամ 70.1 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշին գերազանցում է 12.7 %-ով կամ 139.9 մլրդ դրամով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել