Այն քաղաքացիները, որոնք ցանկանում են գիշերել Հանրապետության հրապարակում, բոլոր պայմանները ստեղծված են:

Հանրահավաքի ավարտին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք հայտարարել ենք, որ այս հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ այդ գերագույն գլխավոր խրտվիլակը նստած է այս շենքում»,- նշեց նա:

Սաղաթելյանը հայտնեց, որ վաղն առավոտվանից ամբողջ հանրապետությունում շարունակվելու են զանգվածային բողոքի ակցիաները:

«Վաղը ևս մեկ օր հայտարարում ենք գործադուլ և դասադուլ: Իսկ ժամը 16:00-ին բոլորս հավաքվում ենք այս հրապարակում մեծ հանրահավաքի: Բոլորը, այդ թվում` կառավարության շենքում նստած գերագույն գլխավոր խրտվիլակը, ԱԺ քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանան` այսօրվա մեր բոլոր պահանջները մնացել են անպատասխան: Հետևաբար, ամբողջ պատասխանատվությունը մնում է իրենց վրա, մեղքը իրենց վիզը: Մենք վաղը մինչև 16:00-ն կշարունակենք գործողությունները, իսկ 16:00-ին կհավաքվենք այստեղ և կդիմենք ավելի կտրուկ, ավելի վճռական գործողությունների»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը` հավելելով, որ աշխատանքներ են տանում նաև պատգամավորների հետ` հասկացնելու իրենց պարտականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել