Panorama.am-ը գրում է․

Տարեկան 1 միլիոն ֆունտ ստեռլինգ Harrods-ում ծախսած ադրբեջանցի նախկին բանկիրի կինը ստիպված կլինի հրաժարվել Լոնդոնում գտնվող իր 15 միլիոն ֆունտ ստեռլինգ արժեցող տնից, քանի դեռ չի պարզվել նրա կարողության աղբյուրը՝ Միացյալ Թագավորության «McMafia» օրենքի համաձայն, որի նպատակն է պայքարել «կեղտոտ փողերի լվացման»  դեմ։

Ինչպես գրում է The Guardian-ը, Գերագույն դատարանը մերժել է Հաջիևայի բողոքարկման վերջին հնարավորությունը։ Խարդախության համար բանտարկված Ադրբեջանի պետական բանկի նախկին ղեկավարի կինը ստիպված է լինելու բացահայտել, թե ինչպես է այդքան փող ստացել:

Եկամտի աղբյուրի չբացահայտման դեպքում Մեծ Բրիտանիայի հանցավորության ազգային գործակալությունը կկարողանա առգրավել 22 միլիոն ֆունտ ստեռլինգ գույք, այդ թվում՝ նրա տունը Լոնդոնի կենտրոնում, և 11 միլիոն ֆունտ ստեռլինգ արժեցող Բերքշիրի գոլֆի խաղադաշտը:

Նշենք, որ «McMafia»-ի կամ «Չբացատրվող հարստության կարգը» Բրիտանիայում վերջին տարիներին է ընդունվել, որը նախատեսված է թիրախավորել կասկածելի կոռումպացված պաշտոնյաներին, ովքեր լվանում են իրենց գողացած փողերը Մեծ Բրիտանիայի միջոցով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել