Pastinfo.am-ը գրում է․

«Սիսիանի քահանա տեր Պարգև Զեյնալյանի  տան խուզարկության մասին մամուլում տարածված լուրերի վերաբերյալ այս պահին ոչինչ չեմ կարող ասել՝ ո´չ հաստատել, ո´չ հերքել դրանք», - ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը,  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ադրադառնալով քիչ առաջ տարածված այն լուրերին, թե Սիսիանի Սբ. Գրիգոր եկեղեցու հոգևոր հովվի տանը վարչապետի հրահանգով խուզարկություն է իրականացվում։

«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի արտահայտելու իր քաղաքացիական կեցվածքը, երբ վիրավորված է իր ազգային արժանապատվությունը և վտանգված հայրենիքի անվտանգությունը: Քահանան նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»,-ավելացրեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Հիշեցնենք, որ այսօր Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում, Սիսիան քաղաքում գտնվող Սբ. Գրիգոր եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Պարգև քահանա Զեյնալյանը հրաժարվեց սեղմել ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մեկնած ձեռքը, որից հետո, վերջինս վարչապետին դուրս հրավիրեց եկեղեցուց:

Դեպքից րոպեներ անց, մամուլում լուրեր շրջանատվեցին, թե Ոստիկանական ուժերը վարչապետի հրահանգով խուզարկություն են սկսել քահանայի տանը: Լուրերը, սակայն, «Փաստինֆո»-ի հետ զրույցում չհաստատեցին և չհերքիեցին ո´չ տեր Պարգև Զեյնալյանը,  ո´չ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը, որը, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՝ Սիսիան կատարած այցի ընթացքում բացակայել է քաղաքից։  Նա գտնվել է դեպի Տաթև տանող  ճանապարհին, որտեղ  փակել էին  Նիկոլ Փաշինյանի մուտքը՝ Սյունիքի մարզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել