Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Գորսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այս պահին առևանգված է։ Գրառումը՝ ստորև․

«Գորիս համայնքի ղեկավարն այս պահին առևանգված է։ Առուշ Առուշանյանի շահերի պաշտպան փաստաբաններ Դավիթ Կարապետյանի և Արմեն Մելքոնյանի հետ քիչ առաջ եմ խոսել։

Առայժմ փաստաբաններին չի հաջողվել ո՛չ ոստիկանությունից, ո՛չ էլ քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ: Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը։

Փաստացի, ոստիկանության ակնհայտ ապօրինի գործողությունների հետևանքով Առուշ Առուշանյանը 6 ժամից ավել զրկված է ազատությունից, և առայժմ փաստաբաններին չի հաջողվում իրավական ճանապարհով բնականոն աշխատել։ Որևէ տեղեկատվության պարագայում լրացուցիչ կտեղեկացնեմ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել և ներկայացվել նախաքննական մարմին՝ Քննչական կոմիտե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել