Panorama.am-ը գրում է․

Կորոնավիրուսի մուտացված տարբերակը Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել էր դեռ սեպտեմբերին, բայց լայն տարածում գտավ նոյեմբերի կեսերից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Անգլիայի հասարակական առողջապահական ծառայության կողմից կիրակի օրը հրապարակած հայտարարության մեջ:

«Ելնելով ավելի վաղ մեր հայտնաբերած տվյալներից՝ մենք ենթադրում ենք, որ այս տարբերակն առաջացել է սեպտեմբերին, բայց նրանով շատ հազվադեպ էին վարակվել մինչև նոյեմբերի կեսերը: Կորոնավիրուսի նոր տեսակով վարակվելու դեպքերի աճն առաջին անգամ արձանագրվեց նոյեմբերի վերջին, երբ Անգլիայի հասարակական առողջության ծառայությունը սկսեց ուսումնասիրել, թե ինչու վարակի մակարդակը չի նվազում Քենթի դքսությունում՝ չնայած համապետական կարանտինին: Հետո մենք պարզեցինք, որ այս տարբերակը արագորեն տարածվում է Լոնդոնում և Էսեքսում»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Գիտնականները նշում են, որ նրանք դեռ չեն գտել ապացույցներ, որոնք ցույց կտային, որ մուտացված կորոնավիրուսը ավելի մեծ թվով մահացության պատճառ է դառնում, քան նախնական տարբերակը: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Անգլիայի հասարակական առողջապահական ծառայությունը, երկրի այն տարածքներում, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի VUI- 202012/01 կոչվող նոր մուտացիան, ավելի արագ է տարածվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել