Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է կանգնել ժողովրդի դատարանի առջև․ նա նույնիսկ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում ժողովրդի դատարան, որովհետև նա բացարձակ չի գիտակցում, թե ինչ է արել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած «Ռեքվիեմ 3․ փաստեր» վերտառությամբ տեսանյութում հայտարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Նա կազմակերպել է, արել է ամեն ինչ, բայց չի գիտակցում՝ ինչ է արել, դրա պատճառով չի հասկանում, թե ինչ կլինի իր, իր հարազատների և իր մնացած կիսամարդկանց ու նրանց հարազատների հետ, երբ ժողովուրդը հասկանա և պատեկերացնի արածն ու դրա հետևանքը։ Լինելու է ժողովրդի դատարան՝ բառիս բուն իմաստով՝ «սամասուդ», և Նիկոլ Փաշինյանին և կիսամարդկանց պատերի տակ սատկացնելու են»,-ասաց նա՝ նշելով, թե, սովորաբար, այդպես է լինում խաբված, սպանված, հայրենիքից զրկված ժողովրդի դատարանը։

Նա ընդգծեց՝ ինքն ուրիշ դատարանի կողմնակիցն է, պետության ու պետական դատարանի կողմնակիցն է և հավատում է արդարադատությանը։

«Ես հավատում եմ, որ նույնիսկ ամենավերջին ոճրագործը պետք է դատվի պետության կողմից՝ պահպանելով սահմանադրական իրավունքները։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը և կիսամարդիկ առաջին շահառուներն են, որ շուտով իրենց դատի պետությունը և իսկական արդար դատարանը, որովհետև այդ պետությունը և դատարանը պարտավոր են պաշտպանել իրենց զավակներին, որովհետև այլընտրանքը շատ վատն է»,-ասաց նա՝ նշելով, թե ժողովուրդը տարիների և դարերի ընթացքում չպետք է մոռանա այն, ինչ արել են Նիկոլը, Աննան և մնացած կիսամարդիկ։

«Ես անշուշտ հավատում եմ ահեղ դատարանին, և այն լինելու է սարսափելի։ Նիկոլը, Աննան և կիսամարդիկ վառվելու են դժոխքում մարդկանց սպանելու, խաբելու, ընտանիքներից և նույնիսկ գերեզմաններից հանելու համար»,-ասաց նա՝ նշելով, թե նրանք դավաճանել են մի ամբողջ ժողովրդի։

Մինասյանը նշեց՝ իրեն հաճախ հարցնում են՝ Նիկոլ Փաշինյանը խե՞նթ է, թե՞ տականք դավաճան․ «Իսկ ինչու՞ պետք է լինի կամ-կամ, կարող է լինել և-և։ Նիկոլ Փաշինյանը և՛ խենթ է, և՛ տականք դավաճան։ Տականք դավաճան է, որովհետև նախապատրաստելով արեց այս ամենը, իսկ խենթ է, որովհետև չի պատկերացնում, թե ինչ է արել»,-ասաց նա՝ նշելով, թե միակ բանը, որ կարող է նրանց փրկել, շուտափույթ համահայկական դատարանն է, որ մարդիկ նրանց կտոր-կտոր չանեն։

Ես առաջարկում եմ, որ մենք մեր պատմության մեջ առաջին անգամ ունենանք մեր հայկական, ներքին, արդար դատարանը, որը քննելու է, թե ինչ եղավ, և ամենակարևորը՝ դնելու է հիմք՝ մեր ապագայի, իսկ այդ հիմքից հիմա բացակայում է ամենակարևոր բանը՝ հիշողությունը և դատողությունը, որ հիմնվում են փաստերի վրա։

Նա ընդգծեց՝ պետք է հասկանալ, որ կարծիները պետք է հիմնված լինեն փաստերի վրա։ «Մարդիկ արդեն չեն սիրում Նիկոլին, բայց շարունակում են չսիրել նրանց, ում չէին սիրում, որովհետև սիրում էին Նիկոլին, և դրա պատճառով մեր ժողովուրդն իրապես մնացել է անտեր»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել