Ցավով եմ այսօրվա զեկուցագիրը ոստիկանությունից դուրս գալու վերաբերյալ ներկայացրել, բայց ինձ համար ավելի վեր է հայրենիքը և հայրենիքի անվտանգությունը։ Այս մասին գրել է ոստիկանության ենթասպա Գեւորգ Սարգսյանը՝ ներկայացնելով զեկուցագրի լուսանկարը:

«Ես չեմ կարող ծառայել քանի, որ իմ նախնիները ինձ պատգամել էին հզոր հայրենիք ունենալու համար։ Ուստի կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին, որ ըմբռնմամբ լինեն իմ այս քայլին ինձ համար չկա ոչ մի կուսակցություն միակ կուսակցությունը, որ կա դա իմ հայրենիքն է։ Կհանդիպենք հաղթանակած վիճակում»,-նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել