Panorama.am-ը գրում է․

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիան փորձում էր օգտագործել արտասահմանյան ԶԼՄ-ները՝ պատմություններ առաջ տանելու համար, թե ինչպես է ցանկանում հաշտվել Իսրայելի հետ, երբ սեփական լրատվամիջոցներն առաջ են տանում ծայրահեղական հակաիսրայելական մեկնաբանությունները:

Մեկնաբաններից մեկը, ըստ T24 թուրքական լրատվամիջոցի, ասել է, որ Թուրքիան կարող է «48 ժամվա ընթացքում մտնել Թել Ավիվ»: Նա պնդել է. «Մենք արաբներին նման չենք», ակնհայտորեն հիշատակելով արաբական բանակների՝ 1948 և 1967 թվականներին Իսրայելը հաղթելու անկարողությունը: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։

Նշվում է, Իսրայելի հանդեպ ատելությունը և Իսրայելը ոչնչացնելու, Երուսաղեմ ներխուժելու, «Ալ-Աքսան ազատագրելու» և ծայրահեղ ազգայնական, հակասիոնիստական կամ հակասեմական մեկնաբանություններ տարածելու երդումները դարձել են ավելի նորմալ Թուրքիայում:

Թուրքիայում իշխող կուսակցությանը քննադատող լրագրողների մեծ մասը լռեցվել է, ստիպված փախչել երկրից կամ բանտարկվել: Թուրքիան համարվում է աշխարհում լրագրողների ամենամեծ բանտարկյալը Էրդողանի կուսակցության օրոք:

2018-ի մարտին մի թուրքական օրաթերթ առաջարկեց նաև, որ Թուրքիան պետք է իսլամիստական բանակ ստեղծի՝ Իսրայելը ոչնչացնելու համար: 2019-ին, ըստ MEMRI-ի, Ադնան Թանրիվերդի անունով պաշտոնաթող թուրք գեներալ, որը ղեկավարում է SADAT խորհրդատվական ընկերությունը, նույնպես խոսեց Երուսաղեմը Իսրայելից ազատագրելու անհրաժեշտության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել