Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել ուրբաթ օրը նախատեսված ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին՝ կապված իր հոր՝  Վովա Փաշինյանի մահվան հետ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում:

«Այս պահին վարչապետ Փաշինյանը կմասնակցի իր հոր հուղարկավորությանը, ուստի նա չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Հայկական կողմից ոչ ոք չի մասնակցի հանդիպմանը»,- նշել է մամուլի ծառայությունը:

Փաշինյանի հայրը մահացել է չորեքշաբթի՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո: Նա  80 տարեկան էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել