Ու էսքանից հետո էլի հայտնվում են մարդիկ, որ կոչ են անում կամավորներով հավաքվել, գնալ, ինչ-որ գյուղեր պաշտպանել: Ավելին՝ իմ շրջապատից հայտնվում են մարդիկ, որ այդ ամենը տարածում են: Ես չեմ հասկանում` դուք վիզ եք դրել գերիների քանակը եռապատկե՞լ: Ուզում եմ հասկանալ` ո՞նց կարա սթափ մարդը էսքանից հետո չհասկանա, որ խնդիրը Երևանում է, ոչ թե Սոթքում, Կապանում կամ Շուռնուխում: Ուզո՞ւմ եք Շուռնուխը պահել, էդ նույն կամավորներով գնացեք Երևանի Դեմիրճյան փողոց:

Ես ունեմ բարոյական իրավունք սենց խորհուրդներ տալու: Ես 2,5 տարի կոկորդս ճղում էի: Իմ, իմ ընտանիքի, իմ ընկերների հոգեկան և ֆիզիկական առողջության հաշվին բոյ եմ տվել սկզբից՝ Երևանում, հետո՝ Արցախում: Ինքս եմ փորձել ամեն ինչ: ԱՄԵՆ ինչ: Փորձել եմ ու տապալվել եմ: Բայց փորձել եմ: Դրա մասին են վկայում իմ վրա հարուցված բազմաթիվ քրեական գործերը, այն փաստը, օրինակ, որ էս պահին մեքենա, հեռախոս ու համակարգիչ չունեմ, ո՛չ ես, ո՛չ ընտանիքիս անդամները:

Ասեմ ավելին՝ իմ բոլոր փորձերն անհաջող էին, քանի որ լիքը մարդ կար, որ էդ արանքում էլի տենց հիմար «ապաքաղաքական» կոչեր էր անում... Որովհետև, դե, նրանք «քաղաքականությամբ չեն զբաղվում»: Տո հենց Սյունիքում եմ մի տարի առաջ փորձել մարդկանց բացատրել, որ Արցախը տալու են, հետո՝ Սյունիքը: Վրես գժի պես էիք նայում, թե բա՝ «հենց տենց բան փորձի, կսրբենք, կտանենք»: Է, բա սրբեք, ո՞ւմ եք սպասում:

Կամ լավ, որոշել, որոշել եք, խի՞ եք հենց Շուռնուխը պահում, տենց ա, տենց ա, Տրապիզոնը վերցրեք, պահեք: Համ էլ ծով կունենանք: Լուրջ հարց եմ տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել