Իր «Հաղթական կամար» վեպում Ռեմարկս մի լավ խոսք ունի, ռուսերեն մեջբերեմ, որ ավել լավ հնչի․ «В темные времена хорошо видно светлых людей»:
Հիմա մեր երկրի համար մութ ժամանակներ են, ու մեզ օդի-ջրի պես լուսավոր մարդիկ են պետք: Ու ես լիահույս եմ, որ իրենք կան, որովհետև ես իրենց տեսնում եմ այսօր արած իմ այս նկարի մեջ, տեսնում եմ պատուհաններից ու մեքենաներից ողջունողների մեջ: Տեսնում եմ այս տիրույթում: Տեսնում եմ այսօր, անձրևի տակ կանգած էն սիրուն պստոյի մեջ:
Այո՛, խավարը շատ է, բայց այն ցրվում է ամեն մի վառվող լույսի հետ: Քչերը գիտեն, որ մեկ սովորական մոմի լույսը հնարավոր է տեսնել 2,5 կիլոմետր հեռավորությունից: Դա նշանակում է, որ մեկ մոմն ի զորու է ցրելու խավարը 2,5 կիլոմետր շառավղով:
Ու մենք ցրելու ենք այն, ու վերացնելու ենք մեր ազգի միջից խավարամտությունը: Ու խավարի և տգիտության դեմ պայքարում հաղթանակը մերն է լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել