Այսօր Հայրենիքի փրկության շարժման անունից ՀՀ գլխավոր դատախազությանը ժամանակ տրվեց մինչև երկուշաբթի օրը՝ ժամը 14:00-ն, արդեն իսկ հարուցված քրգործի շրջանակներում Ն.Փ.-ին հարցաքննելու և ձերբակալելու համար։
Մեծ հույս չունեմ, որ այդ ամենը կատարվելու է, քանի որ ակնհայտ հանցագործությունների համար գերագույն գլխավոր ստահակի ձերբակալության բոլոր հիմքերը կային դեռ մեկ ամիս առաջ։ Մեծ հույս չունեմ, որ այդ ամենը կատարվելու է նաև այն պատճառով, որ դատախազության առջև այսօրվա ակցիայի շրջանակներում, մեր հարցերին ի պատասխան, մենք լսեցինք միայն «լոլոներ»։
Այնուհանդերձ, ես համբերատար կսպասեմ մինչև երկուշաբթի և շարժման ակնհայտ իրավաչափ պահանջը չկատարելու դեպքում լիարժեքորեն կմասնակցեմ հայտարարված «կոշտ միջոցառումներին»։
Ազգադավ ստահակը պետք է դատվի ու պետք է դատվի շատ մանրամասն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել