Նիկոլի ղազերից մեկը գրել է. «Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ՈՉ ՄԻ ՄԻԼԻՄԵՏՐ տարածք Ադրբեջանին չի հանձնվում»։

Իսկ հիմա բացատրեմ , թե ղազը որտեղ է խաբում. հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի ՍԱՀՄԱՆՆԵՐՆ այսօր որոշում են ադրբեջանցիներն ու ռուս սահմանապահները, իսկ այն մարդիկ, որոնք ի պաշտոնե պետք է Հայաստանի շահերը պաշտպանեին (ու որոնց լեզուս չի պտտվում «Հայաստանի իշխանություններ» անվանել), այդ գործընթացում լծված են Ադրբեջանի շահերի պաշտպանությանը։

Այսինքն եթե վաղը ռուսներն ու թուրքերը որոշեցին, որ սահմանն անցնում է Երևանի Սարյան փողոցով, ապա կբերեն, կգծեն, իսկ նիկոլական անբարոյականները կսկսեն ձեզ համոզել, որ «Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից» բան չի պակասում։

Այո, սա դավաճանություն է, մաքրամաքուր դավաճանություն։ Այսօր ՀՀ կառավարությունում, ԱԺ-ում, ՊՆ-ի ղեկավարությունում դավաճաններ են և հենց այդ պատճառով է թուրքն այսօր անպատիժ գնդակահարում հայ զինվորներին, տասնյակներով գերիներ տանում, քաղաքացիականներ առևանգում, Հայաստանի հողերը զավթում։

Բայց մինչև դու, հայրենակից ջան, այսպիսի կտերն ուտում ես, ասում ես «միայն թե հները չգան», ասում ես «թքած ամեն ինչի վրա», Նիկոլն ու թուրքը արխային խժռելու են ձագերիդ ու դեռ մի բան էլ քո վրա մատ են թափ տալու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել