Էսօրվա արժանապատվության երթից մի կադր ա։ Էս սիրուն պուճուրն ու իր ծնողները հազար մեծահասակ ու հասուն մարդուց ավելի հայրենասեր են, ավելի սրտացավ իրենց հայրենիքի համար։ Իրենք չեն նստել տանը, մտածելով՝ անձրև ա, հավես չկա։ Իրենք իրենց երեխայի հետ, անձրևին ու ցրտին դուրս են եկել փողոց ու պայքարում են իմ, քո, մեր բոլորիս հայրենիքի համար։
Իսկ դու նստի տանը, ասա աթոռակռիվ ա, ծախված են, նախկիններն են։
Արցախում խաղաղ բնակչությանը գերեվարող ու սպանող թուրքն արդեն Կապանում ա՝ Երևանից 320 կիլոմետր հեռավորության վրա։ Դու դեռ նստի տաքուկ տանդ, էս պուճուրը քո փոխարեն կպայքարի...

Սիրուն ջան, ապրես։ Հենց դու ես իսկական հայ մեծանում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել