Երեկ մի սորոսի վաստակ հոխորտացել էր, թե բա՝ բերեք մի օրինակ, երբ պարտված ղեկավարը գնացել է։ Բերում եմ.

Գոլդա Մեիր - Իսրայելի վարչապետ

1973 թվականի հոկտեմբերին Եգիպտոսը պատերազմ սկսեց Իսրայելի դեմ։ Իսրայելը պարտվեց։ Ստեղծվեց հանձնաժողով, որը տեղի ունեցածի գլխավոր պատասխանատու որակեց վարչապետ Գոլդա Մեիրին՝ նրան մեղադրելով պատերազմի սկզբում պատշաճ քայլեր չձեռնարկելու համար։ Գոլդա Մեիրը լքեց պաշտոնը։

Զվիադ Գամսախուրդիա - Վրաստանի նախագահ

1991 թվականի հունվարին Վրաստանի նախագահը որոշեց ուժով կանխել Հարավային Օսեթիայի անջատումը Վրաստանից։ Տարվա ընթացքում Հարավային Օսեթիան աստիճանաբար ամրապնդեց իր անկախ կարգավիճակը։ Ռազմական հաջողությունների բացակայությունը հանգեցրեց ներքաղաքական բախումների ու 1992 թվականի հունվարին տեղի ունեցավ հեղաշրջում։ Գամսախուրդիան փախավ երկրից։

Աբուլֆազ Էլչիբեյ - Ադրբեջանի նախագահ

Ադրբեջանի նախագահը հայտնի է ղարաբաղյան առաջին պատերազմը ձախողելով։ Պարտությունների շարքը հատկապես 93 թվականին հանգեցրեց հեղաշրջման։ Ադրբեջանի խորհրդարանը հունիսի 25-ին զրկեց Էլչիբեյին իշխանությունից ու երկրի ղեկը փոխանցեց Հեյդար Ալիևին։ Քանի որ դա հակասահմանադրական էր, օգոստոսի 28-ին ադրբեջանցիները հանրաքվեով որոշեցին, որ Էլչիբեյը պետք է հեռանա։ Սրա օգտին էր հանրաքվեի մասնակիցների 97,5 տոկոսը։

Լեոպոլդո Գալտիերի - Արգենտինայի նախագահ

1982 թվականի ապրիլին Արգենտինայի նախագահը որոշեց ուժով գրավել Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ֆոլկլենդյան կղզիները, որոնց պատկանելությունը վիճարկում էր Մեծ Բրիտանիայի հետ։ Բրիտանացիները զորք ուղարկեցին ու ջախջախեցին արգենտինական նավատորմը։ Պատերազմը պարտված Արգենտինայի նախագահ Լեոպոլդո Գալտիերին պատերազմի ավարտից մի քանի օր անց գահընկեց արվեց ու դատվեց պատերազմի ժամանակ զորքերի սխալ կառավարման համար։

Դիմիտրիոս Իոանիդիս - Հունաստանի առաջնորդ

1973 թվականին Հունաստանում իշխանությունը զավթեց Դիմիտրիոս Իոանիդիսը և իր համախոհներից մեկին նշանակեց երկրի ղեկավար։ 1974 թվականին նա որոշեց հեղաշրջում անել նաև Կիպրոսում՝ խախտելով Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի հետ գոյություն ունեցող պայմանավորվածությունները։ Սա Թուրքիայի համար լավ առիթ էր, թուրքերը գրավեցին Կիպրոսի 1/3–ը։ Իոանիդիսին կալանավորեցին ու դատեցին։

Սլոբոդան Միլոշևիչ - Հարավսլավիայի նախագահ

Բալկաններում պատերազմի ելքը վճռվեց 1999 թվականին, ՆԱՏՕ-ի ռմբակոծություններով։ Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը պարտությունից հետո նշանակեց արտահերթ ընտրություններ, որոնցում պարտվեց ու կորցրեց իշխանությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել