Hraparak.am-ը գրում է․

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները հերթական անգամ հավաքվել են կառավարության շենքի դիմաց։

«Վարչապետը մեզ նորմալ ընդունեց, բայց ,փաստորեն, հիմա գնում հասնում են Կուբաթլու, Ջաբրայիլ, չեն թողնում մերոնց մտնել այնտեղ, Ադրբեջանը չի թողնում։ Մենք ոչինչ չենք ուզում, ոչ մեկի հրաժարականը չենք պահանջում, միայն մի բան ենք ուզում, բերեք մեր 18 տարեկան երեխեքին մեզ հասցրեք։ Տղաս Կուբաթլուում է եղել, 3 ամսվա ծառայող էր, հոկտեմբերի 24-ին եմ վերջին անգամ խոսել հետը, դրանից հետո ոչ մի լուր չունենք։ Այսօրվա դրությամբ վարչապետին չենք կարող բան ասել, որովհետև հարգում ենք նրա վիշտը, դրա համար որոշել ենք գնալ Ռուսաստանի դեսպանատուն»,- արտասվելով ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել