Նիկոլի՝ «Ազատություն» ռադիոկայանին այսօրվա հարցազրույցից ստերի հերթական չափաբաժինը.

• «Հայաստանի Հանրապետությունը անկախություն է ստացել որպես ՀԽՍՀ իրավահաջորդ և նրա տարածքում»։

Ցույց կտա՞ք ՀՀ խորհրդարանի վավերացրած որևէ փաստաթուղթ, որում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՀԽՍՀ իրավահաջորդ և ինչ պարտականություններ է ստանձնում՝ որպես այդպիսին։

• «Ես ուզում եմ հստակ պարզաբանել, որ այդ սահմանները ճշգրտում են խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած և այդ ժամանակներից գոյություն ունեցող քարտեզների հիման վրա ... խոսքը այնպիսի քարտեզների մասին է, որոնք ունեն դե յուրե իրավական ուժ։ Խոսքը ուղղակի ինչ-որ դարակից հանած քարտեզների մասին չէ, խոսքը Խորհրդային միությունում իրավական ուժ ունեցող քարտեզների մասին է»

Ինչպե՞ս է որոշվել, որ Սովետական Միության վարչական սահմանների քարտեզներն իրավական ուժ ունեն Հայաստանի համար։ Ցույց տվեք որևէ օրենք ՀՀ խորհրդարանի ընդունած, ՀՀ ստորագրած որևէ միջազգային պայմանագիր, որում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության համար իրավական ուժ ունեն ԽՍՀՄ վարչական սահմանները։

#սուտնիկոլ
#SutNikol

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել