Մի քանի դիտարկումներ Նիկոլի՝ ազատություն ռկ-ին տրված մանիպուլյատիվ հարցազրույցից: Նույնիսկ պատերազմից հետո, այս մարդը չի թարգել իր խաբեություներն ու մարդկանց հիմարի տեղ դնելու գործելաոճը: Անուղղելի է:
1. Այս պատերազմից հնարավոր էր խուսափել և դա անվիճելի է (պատրաստ եմ ցանկացածի հետ հրապարակային բանավիճել այս թեմայով): Դրա համար ընդամենը պետք չէր 2,5 տարի սադրել, աղավաղել ու փակուղի տանել խաղաղ բանակցային գործընթացը:
2. ՀՀ վարչապետը չունի առաջնային մանդատ և ժողովուրդը նրան ուղիղ չի ընտրել: ժողովուրդն իր իշխանությունը լիազորել է միայն Ազգային Ժողովին: Ազգային Ժողովն իրավունք ունի անվստահություն հայտնել և փոխել վարչապետին: Այնպես, որ Նիկոլը, չէ ժողովրդի իշխանության մարմնավորողը կամ առավել ևս նրա պահապանը:
3. Պատերազմում պարտվել և հսկայական զոհեր, կորուստներ ենք տվել առաջին հերթին Նիկոլի և իշխանությունների անփույթ, քաոսային, խաբեբա, հանցագործ կառավարման արդյունքում:
4. Ընդդիմության միասնական թեկնածուին ադրբեջանի հետ “համահունչ” տեսնելուց առաջ, նախ պետք է խորությամբ ուսումնասիրվի Նիկոլի ու իլհամի հնարավոր մութ գործարքների շուրջ խորացող կասկածները:
5. Էդ նոր հասկացա՞վ, որ ինքը չպե՛տք է առանց դատարանի վճռի մարդկանց կոռուպցիոներ համարի: Բա ինչո՞ւ է ամբողջ կյանքում մարդկանց հասցեին հանիրավի մեղադրանքներ հնչեցրել:
6. Այո, Բանակում նոր մարդ չի հայտնվել, բայց բանակն անխնա օգտագործվել է Նիկոլի սեփական քաղաքական փիարի համար: Բանակի ու նրա գեներալների պատիվն ու համբավը բազմիցս արատավորվել է գերագույն գլխավոր հրամանատարի կողմից: Բանակի բարոյա-հոգեբանական վիճակն ու հանրային վստահությունը խաթարել են անձամբ Նիկոլն ու նրա սորոսածին հավաքացուն: Բանակի արդիականացման խնդիրները շեղվել են, որովհետև կառավարության ղեկավարը բանակից ու անվտանգությունից բան չի հասկանում: Բանակը բարոյալքվել է, որովհետև չհիմնավորված կոչումներ ու շքանշաններ են բաժանվել՝ հավատարմության դիմաց:
7. Մանիպուլյացիայի վարպետը իր հասցեին արված ուղիղ մեղադրանքները համարում է մանիպուլյացիա:
8. Պետության սահմանները սովետական քարտեզներով ճշգրտող վարչապետը, այն աստիճանի է կործանել Հայ ժողովրդի զավակների արյունով ձեռքբերված հսկայական անվտանգության գոտիները, որ այսօր մեզ համոզում է, որ Գորիս –Կապան ճանապարհը պետք է անցնի նաև ադրբեջանի տարածքով:
9. Պատերազմող զորքերի շրջանում խուճապային լուրեր տարածողների փաստեր եթե կան, ինչպես ասում է Նիկոլը, ուրեմն թող հրապարակի անունով, օրով, փաստով, տեղով, վկաներով: Սա շատ կարևոր հանգամանք է, թող մաքրի իր վրայից դավաճանի պիտակը, կամ ինչպես ասում է՝ թող հայտարարի, թե ովքե՞ր են իր համադավաճանները:
10. Եվ վերջապես: Այս պատերազմը հարցեր շատ ունի և՛ նախապատերազմական, և՛ պատերազմական, և՛ հետպատերազմական ժամանակահատվածների վերաբերյալ: Նիկոլից հետո է միայն հնարավոր այն օբյեկտիվ, մանրամասն ու ամբողջությամբ ուսումնասիրել: Եթե մեր պետությունը, մինչև վերջին դետալը չպարզաբանի այս ողբերգության, այսքան զոհերի ու Հայրենիքի կորստի պատճառներն ու խոչընդոտող հանգամանքները, ուրեմն մենք դատապարտված ենք ինքնության ու արժանապատվության վերջնական կորստի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել