Այսօր տասնյակ հաղորդագրություններ եմ ստացել Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերից։ Արժանապատվության երթի ժամանակ նույնպես բազմաթիվ քաղաքացիներ, զրույցի բռնվելով, միաբերան նույն բանն էին պնդում. անհրաժեշտ է օր առաջ ձեռնարկել քաղաքացիական խաղաղ անհնազանդության շատ ավելի կոշտ միջոցներ։ Այս ստահակների մտքի ծայրով անգամ չպետք է անցնի, որ պլստալու են ազգային աղետի համար պատասխանատվությունից։
Միանում եմ մեր արժանապատիվ քաղաքացիների այս դիրքորոշմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել