Aysor.am-ը գրում է․

Այսօր համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ ադրբեջանցիները հասել են Կապանի օդանավակայան և դիրքավորվել այնտեղ: Իրավիճակի մասին PARA TV-ն պարզաբանում է խնդրել Սյունիքի նախին մարզպետ Վահե Հակոբյանից:

- Պարոն Հակոբյան, ի՞նչ իրավիճակ է հիմա Սյունիքում, մասնավորապես, սահմանամերձ հատվածներում:

- Իրավիճակն այս պահին հետևյալն է․ Գորիսից՝ Ներքին Խնձորեսկից մինչև Սրաշեն և Մեղրի մեր աշխարհազորը կանգնած է նույն դիրքերում, որտեղ կանգնած է եղել մինչ այսօր: 3-4 օր առաջ եղած սրացումը ստացվեց հարթել՝ առանց որևէ զիջման: Ռուս խաղաղապահները ևս ակտիվորեն միջամտում են, որպեսզի 2 կողմից էլ դիքային փոփոխություններ չլինեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել