Panorama.am-ը գրում է․

Շիրակի մարզում բնակիչները փակել են տարբեր ճանապարհներ: Նրանք ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում գերության մեջ տեսել են իրենց հարազատներին:

«200 երեխա է, տեր լինող չկա: Իմ տղեն է, զենքը գլխին պահած է: Հայաստանի կառավարությունից մի հոգի չկա բանակցություններ վարի, որ բաց թողնեն:  Խաբում են ու խաբում: Ինչքա՞ն կարող են մարդուն խաբել: Երեք ամիս է խաբեցին՝ հաղթում ենք, որտե՞ղ հաղթեցինք»,- ասաց ծնողներից մեկը:

Շիրակի մարզային վարչության ոստիկանության պետ, գնդապետ  Արամ Ղազարյանը, դիմելով ճանապարհը փակած շիրակցիներին՝ նշեց, որ եթե ճանապարհ փակելով հարցը լուծվելու է, ինքն էլ կմնա այստեղ, սակայն պատասխան չեն ստանա այս ճանապարհով:

«Մենք սա արել ենք, որ ղեկավարությունն իմանա, որ մեր երեխեքը հավի ձագ չեն»,- նշեց ծնողներից մեկը:

Հավաքված շիրակցիներն ասացին, որ ցանկանում են իմանալ՝ ինչ քայլեր է անում կառավարությունը, ովքեր են եղել հրամանատզրները, եթե իրենցը չէ, ինչու են գնացել այդ տարածք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել